
BBC-ն անդրադարձել է «Դորիանս»-ի եվրատեսիլյան երգին
Բրիտանական bbc.co.uk կայքն անդրադարձել է Եվրատեսիլ 2013-ին Հայաստանը ներկայացնող «Դորիանս» խմբի երգին:
««Black Sabbath» խմբի կիթառիստ Թոնի Այոմմին գրել է մի երգը, որը Եվրատեսիլ երգի մրցույթում կներկայացնի Հայաստանը: «Lonely Planet» երգը կներկայացնի հայկական «Դորիանս» խումբը»,-հաղորդում է bbc.co.uk կայքը:
Նշենք, որ rollingstone.com կայքը ևս անդրադարձել է «Lonely Planet» երգին`հղում տալով bbc.co.uk-ին:
Իսկ Reuters.com-ը գրել է. «Այոմմին կապեր ունի Հայաստանի հետ, քանի որ նա մեկն էր այն ռոք աստղերից, ով 1988 թվականի հզոր երկրաշարժից հետո, որը 25000 մարդու կյանք խլեց և հարյուր-հազարավորներին անտուն թողեց, օգնեց ֆոնդեր ստեղծել»: