Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան սիրիացի ապստամբներին մատակարարելու է զրահամեքենաներ ու զրահաբաճկոններ

BBC-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիան սիրիացի ապստամբներին մատակարարելու է զրահամեքենաներ ու զրահաբաճկոններ, որպեսզի փրկի մարդկային կյանքեր: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը:

The Daily Telegraph-ը գրում է, որ երկրի կառավարությունը այլ միջոցներ էլ է հատկացնելու սիրիացի ապստամբներին և մասնավորապես որոնման, փրկարարական ու հաղորդակցային սարքեր: Բացի այդ, սիրիական ընդդիմությանը հատկացվելու է այնպիսի սարքավորում, որը թույլ կտա ապացուցել կառավարական զորքերի կողմից քիմիական զենքի կիրառումը, եթե իհարկե նման դեպքեր արձանագրվել են:

Ընդհանուր առմամբ, Մեծ Բրիտանիայի կառավարությունը պլանավորել է մոտ ժամանակներս 13 միլիոն ֆունտ սթեռլինգ (գրեթե 20 միլիոն դոլար) հատկացնել Սիրիայի այն շրջաններին, որոնք գտնվում են ապստամբների վերահսկողության տակ: Հեյգն ընդգծել է, որ սիրիացի ապստամբներին հատկացվելու է բացառապես ոչ մահաբեր սարքավորում:

Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ՝ փետրվարի 28-ին, ԱՄՆ-ն էր հայտարարել սիրիացի ապստամբներին 60 միլիոն դոլարի նմանատիպ օգնություն հատկացնելու մտադրության մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս