Ադրբեջանի ԱԳՆ-ը պարզաբանում ու ներողություն է պահանջում Չեխիայից

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը հայտարարել է, որ իրենք պարզաբանում են սպասում Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգից՝ Պրահայում People in Need կազմակերպության պարգևատրման արարողության ժամանակ արած հայտարարության համար.

«Եթե Չեխիայի արտգործնախարարն իսկապես այդպես է արտահայտվել, ինչպես որ նշված է մամուլում, ապա մենք կարծում ենք, որ դա ոչ օբյեկտիվ է ու անլուրջ: Մենք ցանկանում ենք, որ Չեխիան պարզություն մտցնի այդ հարցում և ներողություն խնդրի»:

Նշվում է, որ մամուլը տեղեկատվություն էր տարածել, թե Շվարցենբերգը վերոնշյալ միջոցառման ժամանակ քննադատության է ենթարկել Ադրբեջանում մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031