Բաժիններ՝

ԵՊՀ-ում դեկանի ընտրություններ են անցկացվելու

Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկան Արթուր Սահակյանի, ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանի, կենսաբանության ֆակուլտետի դեկան Էմիլ Գևորգյանի և ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռոլանդ Ավագյանի պաշտոնավարման ժամկետները լրանալու պատճառով նշված ֆակուլտետներում ապրիլի 5-ից 18-ը տեղի կունենան դեկանի ընտրություններ: 

ԵՊՀ ֆակուլտետների դեկաններն ընտրվում են դասախոսներից և ուսանողներից կազմված ֆակուլտետի խորհրդում՝ փակ, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Դեկանի պաշտոնի թեկնածուներն առաջադրվում են ֆակուլտետի կառուցվածքային ստորաբաժանումների (ամբիոնների, գիտական լաբորատորիաների) կողմից կամ ինքնառաջադրմամբ։ Թեկնածուների առաջադրումը դադարեցվում է ընտրություններից 15 օր առաջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031