Դիտորդները շնորհակալ են ԱԻ նախարարությանը
Այսօր ՀՀ ԱԻ նախարարություն էր այցելել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ պատվիրակության անվտանգության պատասխանատու Ռոբին Սիվորդը, ում ընդունեց ՓԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Նիկոլայ Գրիգորյանը:
Շնորհակալական խոսք ուղղելով ՀՀ ԱԻ նախարարությանը, Ռ. Սիվորդը մասնավորապես ասաց.
– ԱԻ նախարարության փայլուն աշխատանքի շնորհիվ այս ամբողջ ընթացքում մեր մի քանի հարյուր հոգուց կազմված պատվիրակությունն ունեցավ ընդամենը մեկ թեթև պատահար, որի արդյունքում գրեթե վնասներ չենք կրել: Ձեր աշխատանքն, իրոք, հիանալի է: Մենք մեզ զգում էինք շատ ապահով և պաշտպանված: Ձեր աշխատանքը մեզ հնարավորություն ընձեռեց չշեղվել մեր առաքելությունից և ընտրությունների բնականոն ընթացքից: Ես իմ հաշվետվության մեջ մեծ հատված եմ հատկացրել ԱԻ նախարարության առաքելության, կարևոր դերի և նրա առջև դրված խնդիրների փայլուն իրականացման վերաբերյալ:
ՓԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Ն. Գրիգորյանն ի պատասխան ասաց.
– Ուրախ եմ, որ ֆիզիկապես չեք զգացել մեր անհրաժեշտությունը, բայց հիշեք, որ ցանկացած իրավիճակում մենք ձեր կողքին ենք և պատրաստ ենք աջակցել: Միշտ ուրախ ենք ձեզ հյուրընկալել:
Հիշեցնենք, որ Հայաստանում գտնվող ԵԱՀԿ դիտորդական խումբն աշխատանքի ընթացքում ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի կողմից ապահովվել է ամենօրյա օպերատիվ տեղեկատվությամբ` կապված երկրում գրանցված արտակարգ պատահարների, եղանակի կանխատեսումների, հանրապետության ճանապարհների վիճակի վերաբերյալ։ Դիտորդական խմբին են տրամադրվել նաև մարզային փրկարարական վարչությունների հեռախոսահամարները, իսկ ԱԻՆ ՃԿԿ-ին՝ բոլոր դիտորդների տեղաբաշխման քարտեզներն ու ավտոմեքենաների պետհամարանիշները