Դիլիջանում մահվան ելքով վրաերթ կատարողի BMW-ն հաշվառված է երգիչ Արամեի անունով (լուսանկարներ, տեսանյութ)

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Դիլիջանի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հովիկ Վարդանյանի կողմից Սասուն Օթարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը հանրապետությունից չբացակայելու համար: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Դիլիջանի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հովիկ Վարդանյանի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244 հոդվածի (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով:

Նշված քրեական գործը հարուցվել է մարտի 3-ին անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի 65 հասցեի՝ նախկին շին. տրեստի մոտ Դիլիջանի բնակիչ 52-ամյա Հովհաննես Սանթրոսյանին վրաերթի ենթարկելու փաստով:

Հիշեցնենք, որ մարտի 3-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ էր ստացվել քաղաքացիների կողմից, որ Սայաթ-Նովայի նշված հատվածում մահացած տղամարդու դի կա:

Նույն պահին Դիլիջանի ոստիկանապետի կողմից ստեղծվել էին օպերատիվ-հետախուզական խմբեր, որոնցից մի խումբը զբաղվում էր վրաերթի ենթարկվածի ինքնության պարզմամբ, իսկ մյուս խումբը՝ վրաերթ կատարած և փախուստի դիմաց վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Բացահայտման աշխատանքներն ավելի էին դժվարանում, քանի որ ոչ մի հետք վրաերթի վայրում չկար, և միայն լուսաբացին օպերատիվ-հետախուզական տեղեկություններն իրացնելով, նշված վրաերթը կատարելու կասկածանքով Դիլիջանի ոստիկանները բաժին են բերման ենթարկում Դիլիջան քաղաքի Կամարինի 52 տան բնակիչ, 26-ամյա Սասուն Օթարյանին, ով ոստիկանությունում սկզբում փորձում էր հերքել իր կողմից կատարված մահվան ելքով վրաերթը, սակայն երբ հարազատների միջոցով տեղեկանում է, որ ոստիկաններն արդեն հայտնաբերել են իր կողմից վարած BMW մակնիշի 91 ՈՈ 111 համարանիշի ավտոմեքենան, խոստովանում է կատարվածը:

Դիլիջանի ոստիկանները հայտնաբերված BMW-ն տեղափոխել են Ոստիկանության Դիլիջանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոմնեքենան հաշվառված է ճանաչված երգիչ Արամեի անունով, ով վաճառել է նշված մեքենան, սակայն մինչև այս պահը անվանափոխություն չի կատարվել:

RiEuOEumdk6QXMcolNxn_tn JJgAwF1RVnnCwnBc05I9_tn bE9e1qpYFwHFPL6wS910_tn OL3okCLRYkhJEC32TzMr_tn

Տեսանյութեր

Լրահոս