Առողջապահության նախարարությունն է Հայրիկյանին առաջարկել բուժվել արտերկրում

Բուժումն անցնել արտերկրում Պարույր Հայրիկյանին առաջարկել է Առողջապահության նախարարությունը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի նախկին թեկնածու, Ինքնորոշում միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի մտերիմ ընկեր Կարո Եղնուկյանը:

Վերջինիս խոսքով՝ Առողջապահության նախարարությունը պարբերաբար հետաքրքրվում է Պ. Հայրիկյանի առողջությամբ. «Դերենիկ Դումանյանը երեք կամ չորս անգամ այցելել է Պարույր Հայրիկյանին: Անգամ հենց Առողջապահության նախարարությունն է առաջարկել Պ. Հայրիկյանին բուժումն անցնել արտերկրում»,- մասնավորեցրեց Կարո Եղնուկյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Պարույր Հայրիկյանը շարունակում է բուժման կուրսեր անցնել «Կարմիր Խաչ» բժշկական հաստատությունում, որտեղ, սակայն, դրական արդյունք չարձանագրելու դեպքում Հայրիկյանը բուժումը կշարունակի արտերկրում: Մեզ հետ զրույցում Կարո Եղնուկյանն ասել էր, որ Հայրիկյանը բուժումը կշարունակի արտերկրում, եթե «Կարմի Խաչում» չհաջողվի բուժել Հայրիկյանի աջ ձեռքի ցավերը, ինչի հետևանքով մատներն անշարժունակ են դարձել:

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե այս ընթացքում արդյո՞ք Պարույր Հայրիկյանին շարունակում են այցելել Սերժ Սարգսյանը կամ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ովքեր միջադեպի առաջին օրերին մի քանի անգամ այցելեցին նախկին թեկնածուին «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, ինչին ի պատասխան՝ Կարո Եղնուկյանն ասաց, թե տեղյակ չէ նրանց այցելությունների մասին. «Չգիտեմ, տեղյակ չեմ՝ այցելե՞լ են, թե՞ չէ: Ես գիտեմ միայն առողջապահության նախարարի այցելությունների մասին, ով անմիջապես կապ ունի առողջապահության ոլորտի հետ»,- ասաց նա:

Նշենք, որ Հայրիկյանն, ըստ նախնական տեղեկությունների, հավանաբար կմեկնի Գերմանիա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031