
Գորիս – Տեղ ավտոճանապարհին մեքենաներ են արգելափակվել

Փետրվարի 6-ին, Ժամը 14.21-ին ԱԻ նախարարություն ահազանգ է ստացվել, որ Գորիս – Տեղ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում ավտոմեքենաները արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարաները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «Ֆորդ» մակնիշի 34 LT 591 (վարորդ Հարություն Տիրանյան) և «Ֆորդ» մակնիշի 34 ԼՏ 037 պետհամարանիշերով (վարորդ Վրույր Խաչատրյան) ավտոմեքենանները: