Բաժիններ՝

Ի՞նչ պաշտոն են առաջարկել Րաֆֆի Հովհաննիսյանին. մամուլ

««Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի համար իշխանությունները բավական ուշագրավ պաշտոն են առաջարկել՝ գլխավորել սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը: Նման առաջարկ հնչել է Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ նախօրեին ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ խորհրդակցության ժամանակ:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Ժողովուրդի» հետ զրույցում ասաց, որ ի թիվս այլ առաջարկների՝ ԱԺ նախագահն էլ իր կողմից նշել է, որ կա հնարավորություն, որ Ր. Հովհաննիսյանը գլխավորի այդ հանձնաժողովը:

Սակայն «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը միանշանակ պատասխան չի տվել՝ ասելով, որ ԱԺ-ն անկախ մարմին է, և այնտեղ տեղի ունեցող գործընթացները որևէ կապ չունեն Ր. Հովհաննիսյանի՝ հրապարակում կատարելիք քայլերի հետ: Ասել է թե՝ նրբորեն մերժել է այդ առաջարկը»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031