Բաժիններ՝

Ռոբերտ Քոչարյանի որդու պատճառով ԲՀԿ-ում կրքերը բորբոքվել են. մամուլ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Մենք տեղեկացրել էինք, որ մարտի 5-ին ԲՀԿ-ն քննարկելու է Երևանի ավագանու ընտրությունների իր համամասնական ցուցակը: Երեկ տեղի ունեցավ ԲՀԿ քաղխորհրդի նիստը: Կուսակցության մամուլի խոսնակը լրագրողներին ասել էր, թե ոչ մի ցուցակ էլ չի քննարկվել: Տեղեկություններ տարածվեցին, սակայն, թե ցուցակի հարց, այդուամենայնիվ, քննարկվել է և այդ քննարկումները բավական թեժ են եղել, քանի որ առաջարկություն է արվել, որ ցուցակը գլխավորի Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը:

Ըստ որոշ տեղեկությունների, կրքերն այնքան են բորբոքվել, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն առաջարկել է հետաձգել նիստը: Այն, ըստ մեր տեղեկությունների, կշարունակվի մարտի 7-ին:

Նշենք, որ օրեր առաջ, երբ Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ վերոնշյալ ինֆորմացիան շրջանառության մեջ դրվեց մամուլում, Աժ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մեր թղթակցի հետ զրույցում պնդել էր, որ դա չի համապատասխանում իրականությանը:

Հնարավոր է իհարկե, որ ԲՀԿ-ում այս հարցի շուրջ երկու տարբեր թևեր են ձևավորվել. մի թևն ուզում է, որ Քոչարյանի որդին գլխավորի ցուցակը և նման առաջարկություն է անում, մյուս թևը կտրականապես դեմ է, և հերքում է այդ մասին տեղեկատվությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս