Բաժիններ՝

ԲՀԿ քաղխորհրդի նիստում Գագիկ Ծառուկյանը բավական սուր ելույթ է ունեցել. մամուլ

ԲՀԿ-ում «Ժամանակի» աղբյուրների փոխանցմամբ, մարտի 10-ի ԲՀԿ քաղխորհրդի նիստում որոշվելու է Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ մասնակցության ձևաչափը։ Չնայած ԲՀԿ քաղխորհրդի երեկվա նիստում Գագիկ Ծառուկյանը բավական սուր ելույթ է ունեցել Հայաստանի իրավիճակի վերաբերյալ, այդպես էլ որևէ կերպ չի անդրադարձել դրանից դուրս գալու ճանապարհներին։

Ծառուկյանը չի անդրադարձել նաև Ազատության հրապարակում տեղի ունեցող իրադարձություններին և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ իր հանդիպմանը։ «Բոլոր ոլորտներում կան լուրջ պրոբլեմներ։ Հիշեք, մենք՝ ես ու դուք, ԲՀԿ-Ն միշտ այս մարդկանց կողքին պետք է լինենք։  Նրանք, ովքեր անձնական խնդիրներ լուծելու համար են եկել ԲՀԿ, այլ ոչ թե ժողովրդի խնդիրները լուծելու, կարող են գնալ, դուռը բաց է», – ասել է Ծառուկյանը։

Այսպիսով, այլընտրանք հռչակված ԲՀԿ-ն կրկին ընդդիմություն է ներկայանում»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը և հիշեցնում, որ անցյալ դեկտեմբերի սկզբին Բրյուսելում Ծառուկյանը հայտարարել էր, թե «անհնար է պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են այդ պայքարը ղեկավարում», սակայն Բրյուսելից վերադառնալուց հետո հրաժարվեց նախագահի թեկնածու առաջադրվել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031