Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը չեն այցելել Եռաբլուր` Վազգեն Սարգսյանի շիրիմին. մամուլ
«Ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, չեն այցելել Եռաբլուր՝ սպարապետի շիրիմին, գրում է: Ու սա այն դեպքում, երբ նախընտրական շրջանում Ս. Սարգսյանի քարոզչական տեսահոլովակներում ցուցադրելով կադրեր, այդպես Վազգենի անունն օգտագործելով՝ փորձում էին տպավորություն ստեղծել, թե սպարապետն ու Ս. Սարգսյանը մարտական ընկերներ են եղել»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և շարունակում.
«Ավելին, Ս. Սարգսյանի կինը՝ Ռիտա Սարգսյանն էլ, ռուսական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատմում էր, թե ինչպես է Ս. Սարգսյանը 1999 թ. հոկտեմբերի 27-ին, իմանալով սպարապետի սպանության մասին, լացել: Այնինչ երեկ նույն Ս. Սարգսյանը, գտնվելով Երևանում, իրեն նեղություն չի տվել այցելել Եռաբլուր՝ մարտական ընկերոջ շիրիմին, այլ ընդամենը ծաղկեպսակ է ուղարկել: Նշենք, որ Եռաբլուր են եկել միայն Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր տեղակալներով ու ՊՆ Սեյրան Օհանյանը»: