Բաժիններ՝

Սաակաշվիլին իր հայտարարություններով ստեղծում է հավելյալ խնդիրներ. Բիձինա Իվանիշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ԱԳՆ-ի հետ չի համաձայնեցնում իր այցերը, և նրա հայտարարությունները չեն արտացոլում կառավարության դիրքորոշումը: Այս մասին երեկ հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին.

«Վերջին շրջանում նախագահն արել է մի շարք անպատասխանատու հայտարարություններ, որոնք հակասում են Վրաստանի կառավարության եվրոպական ու եվրաատլանտյան ուղղությանը:

Վրաստանի նախագահը մինչև 2013 թվականի հոկտեմբեր, երբ կսպառվի նրա լիազորությունների ժամկետը, գործում է սեփական նախաձեռնությամբ, նրա այցերը չեն կոորդինացվում ԱԳՆ-ի հետ, նրա հայտարարությունները չեն արտացոլում Վրաստանի կառավարության դիրքորոշմանը:

Նրա հայտարարությունները հավելյալ խնդիրներ են ստեղծում Վրաստանի նոր իշխանությունների համար: Մենք ցավում ենք դրա համար և ներողություն ենք խնդրում այն երկրներից, որոնք անհարմար դրության մեջ են հայտնվել նախագահի հայտարարությունների պատճառով:

Վրաստանը ձգտում է կարգավորել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ և ամրագրել հարաբերությունները Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի ու Ուկրաինայի հետ»:

Հիշեցնենք, որ Սաակաշվիլին հայտարարել է, որ պլանավորել է մոտ ժամանակներս այցելել Թուրքիա և մի շարք այլ երկրներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս