Բաժիններ՝

Ուկրաինան պատրաստվում է նշել Կիևյան Ռուսիայում քրիստոնեության ընդունման 1025-ամյակը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան պատրաստվում է նշել Կիևյան Ռուսիայի մկրտության 1025-ամյակը (988 թվական): Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը՝ ընդգծելով, որ այդ հարցում չկան տարաձայնություններ:

Նա հավելել է, որ նախապատրաստական աշխատանքներով զբաղվում են կազմակերպչական խորհրդի անդամները և մոտ ժամանակներս կհաստատվի տոնի նախապատրաստական պլանը: Յանուկովիչի խոսքերով՝ իրենք այդ տոնի կապակցությամբ բազմաթիվ հյուրեր են հրավիրելու Ուկրաինա:

Նշվում է, որ տոնական միջոցառումներն անցկացվելու են Ուկրաինայի յուրաքանչյուր բնակավայրում: Ավելի վաղ նշվում էր, թե այդ միջոցառումներին մասնակցելու նպատակով Ուկրաինա կարող է ժամանել նաև Հռոմի պապը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031