Բաժիններ՝

Գրեթե մեկ տարում Վրաստանում կրկնակի կրճատվել է բանտարկյալների քանակը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ 2012 թվականի հունվարից մինչև 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում Վրաստանում կրկնակի կրճատվել է բանտարկյալների քանակը: Այս մասին հայտարարել է Վրաստանի պատիժների իրագործման ու իրավական օգնության նախարարությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ նախորդ տարվա հունվարին Վրաստանում բանտարկյալների քանակը կազմել է 24.079, իսկ այս տարվա հունվարին դա նվազել է մինչև 11.107-ի: Դա հիմնականում տեղի է ունեցել մասշտաբային համաներման արդյունքում:

Փետրվարի 27-ի դրությամբ՝ Վրաստանում համաներմամբ բանտից ազատվել է 7985 բանտարկյալ, և բանտերում մնացել է 11.107 բանտարկյալ: Ենթադրվում է, որ դա էլ ավելի կնվազի, քանի որ համաներումը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս