
Զրահապատ ավտոմեքենաներից հրաժարված Սաակաշվիլին իր էլեկտրամոբիլով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները (տեսանյութ)

Грузия Online-ի փոխանցմամբ՝ զրահապատ ավտոմեքենաներից հրաժարված Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սկսել է երթևեկել Nissan մակնիշի իր երկնագույն էլեկտրամոբիլով:
Նախագահի մամուլի ծառայությունը տարածել է տեսագրությունը, թե ինչպես է չորեքշաբթի Սաակաշվիլին իր կնոջ՝ Սանդրա Ռուլովսի հետ նախագահական նստավայրից էլեկտրամոբիլով մեկնում Թբիլիսիի միջազգային օդանավակայան՝ Ադրբեջան մեկնելու համար:
Դիտելով սոցցանցերում արագորեն տարածված այդ տեսանյութը՝ բլոգերները հայտարարել են, որ նախագահը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները: Նրանք նկատել են, որ նախագահի վարած էլեկտրամոբիլը ճանապարհին 38 վայրկյանով հատել է ճանապարհի բաժանարար գոտին, ինչի համար նա կարող է տուգանվել 100 լարիով (60 դոլար):