Բաժիններ՝

ԵՄ-ը երեք ամսով երկարաձգել է Սիրիայի դեմ սահմանված բոլոր պատժամիջոցները

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի խորհուրդը երեկ երեք ամսով երկարաձգել է Սիրիայի դեմ սահմանված բոլոր պատժամիջոցները: Այս մասին հայտնել է ԵՄ-ի խորհրդի մամուլի ծառայությունը:

Միևնույն ժամանակ ԵՄ-ի խորհուրդն ուղղումներ է մտցրել Սիրիային զենք մտակարարելու վրա դրված բեռնարգելքում՝ ապահովելու համար քաղաքացիական բնակչության պաշտպանության նպատակով ոչ մահաբեր սարքավորումների ու տեխնիկական օգնության ցուցաբերումը:

Փաստաթղթում նշված է, որ այդ որոշումն իրավական ուժ է հաղորդում փետրվարի 18-ին ԵՄ-ի արտգործնախարարների խորհրդում ձեռք բերված պայմանավորվածություններին: ԵՄ-ի խորհուրդը հավելել է, որ անհրաժեշտության դեպքում փոփոխության կենթարկի Սիրիայի նկատմամբ սահմանված բոլոր պատժամիջոցները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031