Ստամբուլում ձերբակալվել է «Ալ Քաիդայի» 11 անդամ
Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Ստամբուլի անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված հատուկ օպերացիայի արդյունքում ձերբակալվել է ահաբեկչական «Ալ Քաիդա» կազմակերպության 11 անդամ:
Նշվում է, որ ահաբեկիչները պլանավորել էին ահաբեկչություններ իրականացնել Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան մոտ, ինչպես նաև մի շարք եկեղեցիների ու սինագոգերի հարևանությամբ: Ձերբակալված ահաբեկիչների մոտ հայտնաբերվել ու առգրավվել է 22 կիլոգրամ պայթուցիկ, 5 հրացան և 5 ատրճանակ: Տարվում է հետաքննություն:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 1-ին պայթյուն էր որոտացել Անկարայում ԱՄՆ դեսպանատան ծառայողական մուտքի մոտ, ինչի հետևանքով զոհվել էր դեսպանատան պահպանության ծառայության մեկ աշխատակից և վիրավորվել էր դեսպանատան մեկ այցելու: Պայթյունի հետևանքով զոհվել էր նաև մահապարտ ահաբեկիչ Էջևիթ Շանլըն, ով հանդիսանում էր մարքսիստական, ահաբեկչական «Հեղափոխական ժողովրդական-ազատագրական կուսակցություն/ճակատ»-ի (DHKP-C) խմբավորման անդամ: DHKP-C-ն հիմնադրվել է 1994 թվականի մարտի 30-ին: