Բաժիններ՝

Քրեական օրենսդրության մեջ նոր պատժատեսակ է ներմուծվում

Աժ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ որպես հարակից զեկուցող, Կառավարության կողմից ներկայացված ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի վերաբերյալ նշեց, որ այն քննարկվել էԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում և տրվել է դրական եզրակացություն: «Շատ կարևոր քայլ է արվում: Այնպիսի նոր պատժատեսակ է ներմուծվում մեր քրեական օրենսդրության մեջ, որը, այսպես ասած,կարելի է համարել ալտերնատիվ, ազատազրկման հետ չկապված պատժատեսակ, որով  ստիպված չենք լինում զինվորական հանցագործությունների դեպքերում մեր սպաներին ուղղակի ուղարկել քրեակատարողական հիմնարկներ՝ այն դեպքում, երբ պետությունը մեծ գումարներ է ծախսում նրանց կրթելու համար ռազմական հաստատություններում, տալիս սպայի կոչում, հետո որոշակի ոչ կանոնադրային հարաբերությունների արդյունքում հարուցվում են քրեական գործեր, և դատարանն այլ տարբերակ չի ունենում, քան ազատազրկման ձևով ուղղակի պատիժ նշանակել»,- ասաց Է. Մարուքյանը: Նրա խոսքով՝  ներկայացված օրինագծում որոշակի հասկացությունները տրված են ավելի հանգամանորեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս