Բաժիններ՝

Մեսսին համաձայնել է խաղալ Մոուրինյոյի ղեկավարությամբ. Football Espana

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կխաղա Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ։

Դա տեղի կունենա անցյալում հայտնի գերմանացի կիսապաշտպան Միխաել Բալաքի հրաժեշտի հանդիպման ժամանակ:

«Բավարիայի», «Չելսիի» և «Բայերի» նախկին խաղացողը ցանկանում է ընկերական հանդիպում կազմակերպել համաշխարհային ֆուտբոլի աստղերի մասնակցությամբ: Dream-team-ի մեջ են մտել ֆուտբոլիստի նախկին թիմակիցները:

Ժոզե Մոուրինյոն և Լիոնել Մեսսին արդեն իրենց համաձայնությունն են տվել խաղին մասնակցելու համար: «Հավանություն տվածների» շարքում են նաև Ֆրենկ Լեմպարդը, Դիդյե Դրոգբան, Մեսուտ Օզիլը, Էշլի Քոուլը և Բաստիան Շվայնշտայգերը:

Այս մասին հաղորդում է Football Espana-ն:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս