Բաժիններ՝

Սիրիական բանակը հետ է մղել Դամասկոսի գլխավոր հրապարակը գրավելու փորձը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի կառավարական զորքերը գիշերը թույլ չեն տվել, որ զինյալները ռազմավարական ճեղքում ձեռնարկեն Դամասկոսի կենտրոնում՝ Աբբասյանների հրապարակում:

Հարձակումը սկսվել է Կաբունի շրջանի անցակետի մոտ ռմբային բեռնվածությամբ ավտոմեքենայի պայթեցումից, ինչից հետո զինյալները սկսել են կատաղի կրակ բացել սիրիական բանակի մերձակա դիրքերի վրա: Զինյալներն անհաջող շարունակ փորձել են հասնել գլխավոր հրապարակ:

Զոհերի մասին ոչինչ չի նշվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728