Իրանը հաջողությամբ փորձարկել է Zafar Cruise հրթիռը
Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը հաջողությամբ փորձարկել է Zafar Cruise հրթիռը: Դա տեղի է ունեցել երկրի արևելյան շրջաններում Իսլամական հեղափոխության պահակազորի իրականացրած զորավարժությունների ժամանակ:
«Մեծ մարգարե 8» զորավարժություններն Իրանում մեկնարկել են փետրվարի 23-ին: Դրանք անցկացվել են Քերման, Սիրիզ և Սիրժան քաղաքներում: Զորավարժությունենրի ժամանակ արագընթաց նավից փորձարկվել է Zafar Cruise հրթիռը: Նշվում է, որ այս հրթիռը թիրախին կարող է հարվածել մեծ հեռավորությունից:
Փոքր հեռահարության Zafar հրթիռը, ոը նախատեսված է նավերի խոցման համար, կարող է արձակվել նավից և ուղղաթիռից: