Գվարդիոլան ցանկանում է Բավարիայում տեսնել Օզիլին
«Բավարիայի» ղեկավարությունն իր ուշադրությունը կենտրոնացրել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլի վրա։
Ինչպես հաղորդում է Punto Pelota-ն՝ 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով է հետաքրքրված Խոսեպ Գվարդիոլան, ով հաջորդ մրցաշրջանից կգլխավորի մյունխենցիներին։
«Արքայական» ակումբի հետ Օզիլի գործող պայմանագիրը կլրանա 2016 թվականին։
Հիշեցնենք, որ մինչ «Ռեալ» տեղափոխվելը Օզիլը հանդես էր գալիս «Շալկեում» (2006-08) և «Վերդերում» (2008-2010)։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը