
Զինված բախումները Սիրիայի ենթակառույցներին պատճառել են 11 միլիարդ դոլարի վնաս

Սիրիական Sana պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայում 23 ամիս շարունակվող զինված բախումների հետևանքով երկրի ենթակառույցներին հասցվել է 11 միլիարդ դոլարի վնաս:
2012 թվականին Սիրիայի կառավարությունն ավելի քան երկու միլիարդ դոլար է տրամադրել ենթակառույցների վերականգնմանը: Այդ գումարը ծախսվել է նախորդ տարի:
Հիշեցնենք, որ Սիրիայում այդ բախումների հետևանքով արդեն իսկ զոհվել է 70.000 մարդ: ՄԱԿ-ի պատրաստած զեկույցում նշված է, որ ռազմական հանցագործություններ իրականացրել են երկու կողմն էլ. թե՛ կանոնավոր բանակը, թե՛ զինված ընդդիմությունը: