
Կուտակումներ տեղամասում և տեղամասից դուրս

Թիվ 7/23 ընտրատեղամասում 2053 ընտրողից այս պահին քվեարկել է 825 քաղաքացի: Իսկ թիվ 7/24 ընտրատեղամասում՝ 2066-ից 700 ընտրող:
Թիվ 7/23 կուտակումներ կային թե տեղամասի ներսում, թե տեղամասից դուրս: Ընտրատեղամասի ներսում անհրաժեշտ էր ոստիկանների միջամտությունը: Նրանց միջոցով ընտրասենյակը ազատվեց կուտակումներից, իսկ տեղամասից դուրս դեռևս կուտակումներ կան:
«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Լուսինե Օրդոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը դրսի կուտակումների համար դիմել է հանձնաժողովի նախագահին, սակայն վերջինս ուշադրություն չի դարձրել իր դժգոհություններին: