![](/banners/BeFunky-design.jpg)
Կուտակումներ ընտրատեղամասի մոտ
![](https://168.am/wp-content/uploads/2013/02/Election-2013-4.jpg)
Ժամը 13։00-ի դրությամբ 7/34 ընտրատեղամասում 1477 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 280- ընտրող։ Հանձնաժողովի նախագահն ՀՀԿ-ից է։ Այս ընտրատեղամասում նույնպես ներկա է միայն Սերժ Սարգսյանի վստահված անձը, մյուս թեկնածուները վստահված անձինք չունեն այս ընտրատեղամասում:
Ընտրատեղամասի ներսում ամեն ինչ հանգիստ է: Սակայն ընտրատեղամասի դրսում կան կուտակումներ, մարդկանց մեքենաներով տեղափոխում են ընտրատեղամասի բակ, ինչն էլ կուտակումներ է առաջացնում: