
Իրանը պլանավորել է ռազմածովային նոր բազա ստեղծել Պակիստանի հետ սահմանին

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը պլանավորել է ռազմածովային նոր բազա ստեղծել Պասաբանդա քաղաքում՝ իրանա-պակիստանյան սահմանին: Այս մասին երեկ հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հաբիբոլլահ Սայարին:
Վերջինիս խոսքերով՝ նոր բազան ստեղծվելու է Իրանի ամենահարավային ջրային սահմանին և կնպաստի երկրի պաշտպանության բարելավմանը: Սայարին հավելել է, որ Իրանը ցայժմ ռազմական ներկայություն չի ունեցել տարածաշրջանում: