Բաժիններ՝

Պուտինը հատուկ ծառայություններից պահանջել է պաշտպանել հետխորհրդային տիրույթի ինտեգրացիոն նախագծերը

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ մասնակցել է Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) ընդլայնված նիստին: Իր ելույթում Պուտինն արտասահմանից ֆինանսավորվող ոչ կոմերցիոն կազմակերպություններին որակել է որպես «արտերկրից ղեկավարվող կառույցներ», ինչպես նաև հատուկ ծառայություններից պահանջել է արգելափակել արմատականների մուտքը սոցցանցեր:

Պուտինի խոսքերով՝ ակնհայտ է ծայրահեղական ու ահաբեկչական խմբավորումների միջև կապը և նրանց չեզոքացման համար պետք է գործել վճռականորեն: Պուտինն ընդգծել է, որ 2012 թվականին ԱԴԾ-ն կասեցրել է օտար հատուկ ծառայությունների 34 կադրային աշխատակցի ու 181 գործակալի գործունեություն:

Պուտինը գլխավոր սպառնալիք է անվանել նաև եվրասիական ինտեգրման նախագծի հանդեպ խափանարար գործողություններ ձեռնարկելը: Վերջին շրջանում Կրեմլն իր արտաքին քաղաքական ռազմավարության հարցում հիմնական շեշտը դրել է Եվրասիական միության վրա.

«Անհնար է ամեն տիպի գոչյուններով ու ջղաձգումներով եվրասիական տիրույթում ինտեգրվելու նախագծերի կասեցումը: Արևմուտքը ցանկանում է արգելակել ինտեգրացիոն աշխատանքը՝ օգտագործելով ճնշման տարբեր գործիքներ, այդ թվում նաև այսպես կոչված փափուկ ուժի մեխանիզմներ: ԱԴԾ-ն պետք է սերտ շփումների մեջ լինի Բելառուսի, Ղազախստանի և այլ երկրների իր գործընկեների հետ, որոնք մասնակցում են այս կամ այն ինտեգրացիոն գործընթացին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս