
Իրանը հաջողությամբ փորձարկել է «օդ-օդ» տիպի նորագույն հրթիռներ

Iran News-ի փոխանցմամբ՝ Իրանը հաջողությամբ փորձարկել է «օդ-օդ» տիպի նորագույն հրթիռները, որոնք ստացել են «Ֆակուր 90» (Fakour 90) անվանումը:
Բրիգադի գեներալ, Սեյեդ Մահդի Ֆարհին հայտնել է, որ «Ֆակուր 90» հրթիռի արձակումը հաջողությամբ իրականացվել է F-14 կործանիչի օգնությամբ: Նա հավելել է, որ մոտ ժամանակներս փորձարկվելու են նաև «Քադեր» և «Նասր» հրթիռները: Բացի այդ, առաջիկա տարիներին ուղեծիր է արձակվելու «Սեփեհր» արբանյակը, որի քաշը կազմում է 700 կիլոգրամ:
Արբանյակը Երկրից 1000 կիլոմետր հեռավորության վրա իրականացնելու է հաղորդակցային գործառույթներ: Առաջիկա 8 ամսում «Սիմորգ» հրթիռակիրը Երկրից 500 կիլոմետր հեռավորության վրա դուրս կբերի «Տուլու» և «Զաֆար» արբանյակները, որոնց քաշը կազմում է մինչև 100 կիլոգրամ: