Բողոքի ցույց՝ ՀՀ նախագահական նստավայրի դիմացի մայթին

ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքի համաձայն՝ «Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ժամը 14:30-ին այցելելու է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին` տեղում ծանոթանալու նրա առողջական խնդիրներին, քննարկելու առողջական վիճակի գնահատման կազմակերպման հարցերը»: Քիչ առաջ հայտարարությամբ էր հանդես եկել նաև ԿԸՀ-ն, որը հորդորել էր Անդրիաս Ղուկասյանին՝ դադարեցնել հացադուլը:

168.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այս պահին նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին էին այցելել մի խումբ ցուցարարներ՝ «Վերջ ռեժիմին» և «Վերջ ընտրախախտումներին, կեղծ ընտրություններին» կարգախոսներով: Ոստիկանները, պատ կազմած՝ շրջապատել էին նախագահի թեկնածուին՝ թույլ չտալով ցուցարարներին մոտենալ նրան: Անդրիաս Ղուկասյանը, սակայն, իր ոտքով է մոտեցել նրանց՝ զրուցելու նրանց հետ: Թեկնածուն հայտարարել է, որ ցուցարարների պահանջն արդարացի է: Այնուհետև ցուցարարների մի մասը շարժվել է դեպի ՀՀ նախագահի նստավայր: Ոստիկանները ցուցարարներին թույլ չեն տվել իրենց բողոքի ակցիան անցկացնել հենց Նախագահի նստավայրի մայթին: Հասարակական կարգը չխանգարելու մեկնաբանությամբ ցուցարարներին ոստիկանները հորդորել են ակցիան շարունակել Նախագահի նստավայրի դիմացի մայթին: Ցուցարարները՝ թվով ավելի քան 30 մարդ, տեղափոխվել են դիմացի մայթ: Որոշ ցուցարարներ հավաքված են Անդրիաս Ղուկասյանի մոտ:

168.am-ի թղթակցի հետ զրույցում Անդրիաս Ղուկասյանի ներկայացուցիչն ասել է, որ թեկնածուի ինքնազգացողությունը լավ է, առավոտյան ճնշումը եղել է 110/60:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս