Ո՞ւմ օրոք են ավարտել մարտնչող տգետները
Քիչ առաջ ԱԺ-ում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը անդրադառնալով Կառավարության կողմից ԱԺ ներկայացված «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծին՝ նշեց, թե շատ «կարճ» պետք է անդրադառնա մի քանի բանախոսների: «Որոշ բանախոսների մոտեցումները կրթության ոլորտին՝ որպես ծառայությունների շուկա, լիբերալ հարթության շրջանակներում, 90-ական թթ. մոտեցումն է: Այնպես որ, սա մեղադրանք չէ, սա այն է, ինչ-որ այսօր կա,- նշեց Ա. Աշոտյանը՝ ավելացնելով,- Իմ կյանքում հանդիպած ամենատգետ մարդիկ իրենց բուհը կամ դպրոցը չեն ավարտել գործող իշխանությունների օրոք կամ գործող կառավարության կամ գործող նախարարի օրոք: Խոսել տարբեր տեսակի մարտնչող տգետների, դասակարգումների մասին՝ համենայն դեպս, այս կառավարությանը չի վերաբերում: Ճշտեք, թե ո՞ւմ օրոք են ավարտել այդ մարտնչող տգետները, ի՞նչ դիպլոմներ են ստացել և ինչպե՞ս»: