«Զրոն մնում է զրո». Նաիրա Զոհրաբյան

Քիչ առաջ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադառնալով Կառավարության կողմից ԱԺ ներկայացրած «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծին՝  ասաց, որ այսօր բոլորն էլ հասկանում են, որ կա գրագետ կրթություն տալու խնդիր, որպեսզի «մարտնչող տգիտությունն ու մարտնչող տգետները մեզանում վերանան»: Ն. Զոհրաբյանի խոսքով՝ պետական բուհերում էլ դիլենտանտիզմի մակարդակը շատ բարձր է, ինչպես բազմաթիվ մասնավոր բուհերում: Այնուհետ վերադառնալով մասնավոր բուհերի թեմային՝ պատգամավորն ասաց. «Համաձայն չեմ, որ պիտի թողնել բնական սելեկցիայի մրցակցային պայմաններին, որովհետև, եթե բազմաթիվ մասնավոր բուհեր ապահովում են զրոյական մակարդակ, նրանց մակարդակն ուղղակի զրոյական է: Իսկ զրոն ոչ մի մրցակցային հարթակում, ոչ մի մրցակցային պայմաններում չի կարող մրցունակ լինել: Զրոն մնում է զրո»:

Տեսանյութեր

Լրահոս