Բաժիններ՝

Ի՞նչ էր նկարում Հիտլերը

Նացիստների ապագա առաջնորդ Ադոլֆ Հիտլերը երիտասարդության տարիներին զբաղվել է նկարչությամբ: Նույնիսկ այդ նկարները վաճառելով նա կարողացել է հոր և մոր մահվանից հետո՝ ապրուստի միջոց հայթայթել:

Ադոլֆ Հիտլերը ծվել է Բրաունաու-նա-Իննե քաղաքում, 1889թ. ապրիլի 20-ին: Հիտլերը շատ նման էր իր մայրիկին, ով մինչ այդ կորցրել էր 3 երեխաներին: Ընտանիքը 1892թ. օգոստոսին տեղափոխվում Բրաունաուից՝ Պասսաու: 1895թ. ընտանիքը տեղափոխվում է Լինց, բայց Ադոլֆի հայրն անսպասելիորեն դուրս է գալիս աշխատանքից առողջական պատճառներով: Հուլիսին նրանք մեկնում են Գաֆելդ: Ադոլֆը լավ էր սովորում և միայն բարձր գնահատականներ էր ստանում: 1896թ. Ադոլֆը գնում է հին Լամբախայի կաթոլիկ եկեղեցական դպրոց, որտեղ նա երգում է երգչախմբում և դառնում հոգևորականի օգնական:

Այս եկեղեցում է Հիտլերն առաջին անգամ տեսնում սվաստիկան: 1897թ. փետրվարին Ադոլֆի ընտանիքը տեղափոխվում է Լեոնդինգ: Ադոլֆը երրորդ անգամ փոխում է դպրոցը: Լեոնդիգի ազգային դպրոց նա հաճախում է մինչև 1900թ. սեպտեմբերը: Այդ նույն տարի մահանում է եղբայրը՝ Էդմունդը, և Ադոլֆը դառնում է Կլարա Հիլտերի միակ որդին: 1900թ. սեպտեմբերին նա ընդունվում է Լինցի պետական ռեալական դպրոց: Այս դպրոցում նա սկսում է սովորել միայն այն առարկաները, որոնք ինքն էր ցանկանում, իսկ իրեն դուր էին գալիս միայն պատմությունը, աշխարհագրությունը և նկարչությունը:

13 տարեկան էր, երբ հանկարծակի մահանում է հայրը` Ալոիսը: Չնայած ամենօրյա վեճերին, Հիտլերը շատ էր սիրում հորը: Մոր խնդրանքով Հիտլերը շարունակում է ուսումը և որոշում է դառնալ նկարիչ, ոչ թե պետական ծառայող, ինչպես ցանկանում էր հայրը: 1904-ին Հիտլերն ավարտում է Լինցի ռեալական դպրոցի 3-րդ դասարանը, մայիսի 22-ին կայանում է նրա խաչակնքումը, և այդ օրը նա առաջին անգամ իր կյանքում ֆիլմ է դիտում: Նա չէր սիրում ֆրանսերենը և քիչ էր մնում այդ լեզվի պատճառով մնար նույն դասարանում:

Աշնանը նա վերաքննություն է տալիս և խոստանում է տեղափոխվել մեկ այլ դպրոց` ուսումը շարունակելու: 1904թ. սեպտեմբերին Հիտլերը կատարում է իր խոստումը, և գալիս է Շտեյերի պետական ռեալական դպրոց՝ սովորելու չորրորդ դասարանում, և սովորում է մինչև 1905 սեպտեմբերը: Շտեյերում նա բնակվում է վաճառական Իգնաց Կամոգֆերի տանը: 1905-ին Ադոլֆը ստանում է  չորրորդ դասարանի ավարտական վկայականը: Շատ լավ է լինում միայն նկարչությունը և ֆիզկուլտուրան, իսկ գերմաներենը, ֆրանսերենը, մաթեմատիկան, սղագրությունը՝ անբավարար, մնացածը` բավարար:

1905-ի հունիսի 21-ին մայրը վաճառում Լեոնդինգի տունը և երեխաների հետ տեղափոխվում է Լինց և բնակվում Հումբոլդտի 31հասցեում: 1905-ի աշնանը Հիտլերը մոր խնդրանքով կրկին գնում է դպրոց, որպեսզի ստանա չորրորդ դասարանի ամփոփաթերթիկը: Բայց հետո նրա մոտ հայտնաբերում են թոքերի ծանր հիվանդություն, և բժիշկը մորը խորհուրդ է տալիս հետաձգել առնվազն մեկ տարվա ուսումը: Ադոլֆի մայրը նրան հանում է դպրոցից և տանում Շպիտալի բարեկամների մոտ: Այստեղ նա նկարում է մատիտով և ներկերով: Մայրը, հետևելով բժշկի խորհրդին, համաձայնում է, որ Ադոլֆը դպրոց գնալու փոխարեն՝ հաճախի Վիեննայի արվեստի ակադեմիա: Քանի որ ընդունելության քննություններն ավարտվել էին, մինչև 1906թ. գարուն ոչինչ չի անում: 1906թ. մայիսին գնում է Վիեննա, որտեղ այցելում է թանգարաններ: Եվ այսպես, առանց քննություններին սպասելու, հետաձգում է այն մինչև հաջորդ տարվա հունիս և վերադառնում Լինց: Մայրն այդ ժամանակ արդեն ծանր հիվանդ էր: Լինցում նա գրանցվում է գրադարանում, ստանում է  դաշնամուրի դասեր, պարբերաբար գնում է թատրոն, նկարներ է նկարում, կրկնօրինակում է անվանի արվեստագետների նկարներր, գրում բանաստեղծություններ, գծագրում է շենքեր, կամուրջներ և քաղաքացիական շենքերի հատակագծեր:

Նա շատ է սիրել կարդալ: 1907թ. մայրը վիրահատության է ենթարկվում (կրծքագեղձի քաղցկեղ): Սեպտեմբերին, երբ մոր առողջականը բարելավվում է, 18-ամյա Հիտլերը գնում է Վիեննա ընդունելության քննությանը մասնակցելու: Առաջին փուլում Հիտլերն անցնում է, երկրորդ փուլում նա և 51 այլ թեկնածուներ չեն անցնում: 1907թ. նոյեմբերին Հիտլերը վերադառնում է Լինց և հոգ է տանում անբուժելի հիվանդ մոր մասին: Նա զբաղվում է տնային գործերով, աշխատում է վարսավիր, և այլն: 1907թ. մահանում է մայրը:

Երբ սկսվում է պատերազմը, նա անմիջապես խնդրագիր է հղում Լյուդվիգ III-ին, որպես ավստրիացի՝ ծառայելու Բավարիայի գնդում: Նա ընտրում է Բավարիայի 16-րդ պահեստազորային գունդը: Հոկտեմբերին, առանց բավարար նախապատրաստման, նա ուղարկվում է Արևմտյան ռազմաճակատ, մասնակցում է Իզերի և այլ ճակատամարտերին:

Հիտլերը նատյուրմորտներ, բնության տեսարաններ, պատմական շենքեր էր նկարում:  Նա իր նկարները ստորագրում էր AH անվանատառերով կամ՝ A.Hitler: 2012թ. Ադոլֆ Հիտլերի ջրաներկ աշխատանքները վաճառվել են  1600 ֆունտ ստեռլինգով` մոտ 2500  ԱՄՆ դոլարով: Ի դեպ, անցյալ տարի Ադոլֆ Հիտլերի «Գիշերային ծովը» նկարը Սլովակիայում կայացած աճուրդում  վաճառվել էր 32 հազար եվրոյով:

Փորձագետները նրա այդ աշխատանքը գնահատել էին 25 հազար եվրո, իսկ մեկնարկային գինը փակ աճուրդում եղել էր 10 հազար եվրո: Հիտլերի 1913 թվականին նկարած այդ բնանկարը վաճառքի էր հանել սլովակ մի նկարչի ընտանիք: Ընդ որում, նույն այդ աճուրդում վաճառքի էր դրվել նաև Պիկասոյի՝ 15 միլիոն եվրո գնահատվող կտավը: Իսկ 2011 թվականին սլովակյան աճուրդի տունը վաճառել էր Հիտլերի մեկ այլ կտավ՝ «Գաղտնի հանդիպումը»՝ 10,2 հազար եվրոյով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս