
Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները

Ադրբեջանական 1news.az լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովն ընդունել է երկրում գտնվող թուրքական պատվիրակությանը:
Վերջինս գլխավորում է Թուրքիայի Մեխանիկական ու քիմիական արդյունաբերության կորպորացիայի (MKEK) նախագահ Իզեթ Արթունջը: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմանի համագործակցության հեռանկարները: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ադրբեջանում Թուրքիայի ռազմական կցորդ Յուջել Քարաուզը:
Հիշեցնենք, որ թուրքական Sabah թերթը գրել է, թե Ադրբեջանն արդեն իսկ պատվիրել է թուրքական արտադրության Atak տիպի 60 հարվածային ուղղաթիռ, որոնց գնումը նրա համա կարժենա 3 միլիարդ դոլար: