 
                        «Դժվար ապրուստի» Էլենը բարկացել է
 
                                    «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի գլխավոր դերակատարուհի Շուշաննա Թովմասյանը (Էլեն) բարկացել է: Դերասանուհին՝ վրդովված և բարկացած սերիալում իր կերտած կերպարի հասցեին հնչած տարաբնույթ բովանդակություններից, ֆեյսբուքյան պատին գրել է. «Խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր փորձում են պայքարել նման մարդկանց դեմ, մի արձագանքեք այդ անիմաստ մեկնաբանություններին և վիդեոներին: Եկեք հուսանք, որ կգա մի օր, երբ մարդիկ կգնահատեն իրենց կյանքի այն թանկ ժամանակը, որը վատնում են սերիալային կերպարներին վիրավորելու, ծաղրելու և հեգնելու վրա: Զարմանում եմ, որ դեռևս կան մարդիկ, ովքեր 21-րդ դարում` այսքան զարգացած տեխնոլոգիաների ու հնարավորությունների ժամանակաշրջանում, չեն կարողանում տարբերակել էկրանային կերպարը, և անձնական պայքարի մեջ են մտնում նրա հետ` օգտագործելով սերիալային տերմինոլոգիան»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        