Սիրիան կարող է իրեն պաշտպանել արտաքին սպառնալիքներից. Բաշար Ասադ
Սիրիական SANA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Սիրիան կարող է իրեն պաշտպանել արտաքին սպառնալիքներից: Ասադն իր այս հայտարարությունն արել է Դամասկոսում Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի հետ հանդիպումից հետո.
Ասադն Իսրայելին մեղադրել է գիտահետազոտական ինստիտուտի վրա հարձակում գործելու մեջ. «Չնայած հարձակմանը՝ Սիրիան ի վիճակի է իրեն պաշտպանել արտաքին ագրեսորներից ու ահաբեկիչներից»:
Հունվարի 30-ին տեղեկատվություն հայտնվեց, որ իսրայելական ավիացիան հարված է հասցրել Լիբանանի սահմանի մոտ գտնվող ավտոշարասյանը, որը կարող էր սպառազինություն մատակարարել լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորմանը: Սակայն Դամասկոսը հայտարարել է, որ հարվածի թիրախում է եղել Դամասկոսից հյուսիս-արևմուտք ընկած պաշտպանական հետազոտությունների կենտրոնը: