Բաժիններ՝

Սոլյարին ճիշտ ընդունելու կանոնները

Սոլյարիի առավելությունների մասին գիտեն բոլորը. դրանք են՝ գեղեցիկ և հավասարաչափ արևահարում և բարձր տրամադրություն: Սոլյարիի լույսն օրգանիզմում առաջացնում է դրական հույզերի հորմոն` էնդորֆին: Բացի այդ, սոլյարիից ճիշտ օգտվելու դեպքում մեր օրգանիզմը ստանում է կենսարար D3 վիտամինը: Սոլյարին, ֆիլտրելով գամմա-ճառագայթները, շատ ավելի ապահով է բնական արևահարումից: Սոլյարին, սակայն, ինչպես և արևը, սխալ մոտեցման դեպքում վնաս է հասցնում օրգանիզմին: Սոլյարի կարելի է ընդունել միայն այն դեպքում, եթե Դուք գիտեք դրա ընդունման ճիշտ կանոնները:

1.Սոլյարիի հակացուցումներ: Սոլյարին հակացուցված է մարմնի վրա ցանկացած վերքերի, բշտիկների և բորբոքումների դեպքում: Կան այնպիսի մաշկային հիվանդություններ, որոնց դեպքում հակացուցված է սոլյարին: Բացի այդ, սոլյարի չպետք է ընդունել բարձր ջերմության և դեղահաբեր ընդունելու ընթացքում: Սոլյարի ընդունելուց առաջ խորհրդակցեք ոչ թե սոլյարիի սրահի ադմինիստրատորի, այլ բժշկի հետ:

2.Սոլյարի ընդունելու ճիշտ կանոններ: Սոլյարիից առաջ ցնցուղ կամ մաշկը փափկեցնող լոգանք ընդունեք: Ընթացքում օգտագործեք մուգ ապակիներով ակնոցներ` ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու համար, իսկ մազերը չվնասելու համար դրանք ծածկեք  գլխարկով կամ կտորով: Խորհուրդ չի տրվում սոլյարիի սրահ հաճախել կոնտակտային լինզաներով: Մաշկի ապահովության համար օգտագործեք հենց սոլյարիի համար նախատեսված քսուք, այլ ոչ թե սովորական արևապաշտպան քսուքները: Շատ կարևոր է կրծքերը պաշտպանել ուլտրամանուշակագույն  ճառագայթներից, կրեք բամբակե կրծկալ կամ միանգամյա օգտագործման՝ սոլյարիի համար նախատեսված ստիկինի (стикини): Եթե մարմնի վրա կան դաջվածքներ, ապա դրանք նույնպես պաշտպանեք սոլյարիի ճառագայթներից` ալերգիկ ռեակցիաներից խուսափելու համար: Չպետք է սոլյարիի սրահ հաճախել դիմահարդարմամբ, քանի որ կոսմետիկան և օծանելիքը ոչ միայն կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել, այլև կխանգարեն արևահարմանը: Եվ, իհարկե, չենք մոռանում զարդերը և աքսեսուարները տանը թողնել: Իսկ ինչ վերաբերում է սոլյարի ընդունելու հաճախականությանը, ապա ուղղահայաց դիրքում ճիշտ արևահարման համար բավական է 6-8 օր 5 րոպե հաճախականությամբ այցելել սրահ: Իսկ ահա հորիզոնական դիրքով սոլյարիի համար կարելի է և մինչև 10 րոպե մնալ: Սոլյարիից հետո ցնցուղ ընդունեք և սնուցող քսուք քսեք մարմնին, նաև խմեք  գազարի հյութ կամ վիտամինացված թեյ:

Ուշադրություն. Հանկարծ չքնեք հորիզոնական դիրքում: Մի շատ զվարճալի դեպք է գրանցվել սոլյարիի պատմության մեջ: Հորիզոնական դիրքով սոլյարին ընդունողը և աշխատողը քնել են և մոռացել սոլյարիի մասին, իսկ հետևանքները թողնում ենք Ձեր երևակայությանը:

Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս