Բաժիններ՝

Քեթրին Զետա-Ջոնսի գեղեցկության դեղատոմսերը (լուսանկարներ)

Ընդունված է համարել, որ հոլիվուդյան գեղեցկուհիները հիանալի տեսք ունեն զուտ այն պատճառով, որ մաշկի և մարմնի համար օգտագործում են ամենաթանկ կոսմետիկական միջոցները: Սակայն աշխարհի հանրաճանաչ և ամենագեղեցիկ կանանցից մեկը` Քեթրին  Զետա-Ջոնսը համամիտ չէ տարածված այդ կարծիքի հետ: Չնայած այն փաստին, որ Քեթրինը գովազդում է էլիտար կոսմետիկական բրենդ համարվող Elizabeth Arden-ը, Հոլիվուդում նա հայտնի է որպես տնական միջոցներով գեղեցկանալու  կողմնակից: Ահա Քեթրին Զետա-Ջոնսի հանրաճանաչ գեղեցկության դեղատոմսերից մի քանիսը:

Մարմնի մաշկի խնամք: Մարմնի մաշկի խնամքի համար դերասանուհին օգտագործում է մեղրով և աղով սկրաբը: Այս սկրաբը կարող են բոլորը պատրաստել, քանի որ այն հասանելի է յուրաքանչյուրին: Իրար ենք խառնում ծովի աղը և մեղրը՝ այնպիսի չափաբաժնով, որպեսզի կարողանաք թանձր խյուս ստանալ: Այս սկրաբը քսում ենք խոնավ մաշկին և մերսում, հետո տաք ջրով մաքրում: Փորձեք այս սիրաբը և ինքներդ կհամոզվեք, որ մեղրա-աղային սկրաբը իսկական հրաշքներ կարող է գործել մաշկի հետ:

Catherine_Zeta_Jones33

Դեմքի դիմակներ: Դեմքի մաշկը  վիտամիններով սնելու և հարթեցնելու ամենալավ միջոցը տնային դիմակներն են: Քեթրինը նախընտրում է դիմակներ պատրաստել ելակից և անանասից: Թթուները, որոնք պարունակում են անանասը և ելակը, ունեն սպիտակեցնող հատկություն և վիտամիններով սնուցում են մաշկը:

C

Գեղեցիկ մազեր: Մազերի խնամքի համար հոլիվուդյան դերասանուհին օգտագործում է գարեջրի և մեղրի դիմակներ: Դերասանուհուն, ճիշտ է, դուր չի գալիս գարեջրի հոտը, բայց նա վստահեցնում է, որ այն արագ անցնում է, իսկ ահա մեղրի դիմակի արդյունքը շատ ավելի ցայտուն է երևում և երկար է մնում: Մեղրա- գարեջրային դիմակն ամրացնում է մազերը` դրանք դարձնելով մետաքսե և փայլուն:

Catherine Zeta-Jones3

Գեղեցիկ ժպիտ: Լայն հասարակության մեջ հաճախ երևացող մարդու համար շատ կարևոր է ունենալ սպիտակ ատամներ և գեղեցիկ ժպիտ: Քեթրինը նույնիսկ այս դեպքում չի դիմում ատամների արհեստական սպիտակեցմանը` փոխարենը՝ սննդի ընդունումից հետո պարզապես ուտում է մեկ խնձոր: Այս պարզ միջոցի շնորհիվ՝  դերասանուհու ատամները միշտ փայլում են իրենց սպիտակությամբ և առողջ տեսքով:

Catherine Zeta-Jones2

Քեթրին Զետա-Ջոնսի գաղտնիքը: Հարցազրույցներից մեկում դերասանուհին անկեղծացել էր, որ ինքն իրական կյանքում այդքան կատարյալ արտաքին չունի,  ինչպես էկրաններին, ամսագրերի շապիկներին, քանի որ նկարահանման  հրապարակում կան բազմաթիվ պրոֆեսիոնալ դիմահարդարներ և ոճաբաններ և լուսակիր սարքեր: Բայց նրա ամուսինը միայն ուրախ է դրա համար, քանի որ նրան դուր է գալիս կնոջը տեսնել բնական տեսքով: Ուստի դերասանուհին խորհուրդ չի տալիս «տառապել» այն բանի համար, որ հայտնվում ես ամսագրի շապիկին, չէ՞ որ նկարն ընդամենը երազանք է, այլ ոչ թե՝ իրականություն:

Catherine Zeta-Jones1

Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս