Շնորհակալ եմ, որ եկել եք ինձ տեսնելու. Սերժ Սարգսյանը հանդիպեց լոռեցիների հետ (տեսանյութ)

Երեկ և այսօր ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում Լոռու մարզում էր:

Նախագահի թեկնածուն հանդիպումներ ունեցավ Ալավերդու, Ստեփանավանի, Սպիտակի ու Վանաձորի ընտրողների հետ:

«Շնորհակալ եմ, որ այստեղ եք, որ եկել եք ինձ տեսնելու, և հուսով եմ՝ նաև ինձ սատարելու: Հայաստանյան նախագահական ընտրարշավը շարունակվում է, եւ թեկնածուները ներկայանում են մեր ժողովրդին: Իմ դեպքը մի փոքր այլ է, քանի որ ես նաև գործող նախագահ եմ: Մենք միասին անցել ենք փորձությունների միջով, միասին էլ արձանագրել ենք և հաջողություններ, և բացթողումներ: Մենք ձեզ հետ միասին համատեղ ջանքերով ճանապարհ ենք հարթում դեպի ապահով Հայաստան»,- այսօր վանաձորցի ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սերժ Սարգսյանը:

Նա կոչ արեց ակտիվորեն մասնակցել ընտրություններին.  «Մեր հաղթանակը պետք է լինի շատ համոզիչ: Ես խոստանում եմ ձեզ, որ գալիք 5 տարիներին իմ ջանքերն ուղղվելու են նրան, որ պետական մեքենան, նրա յուրաքանչյուր օղակ աշխատի ավելի լավ և ավելի արդյունավետ »:

Aravot.am

 

Տեսանյութեր

Լրահոս