Բաժիններ՝

Մտադիր ենք հաղթել Բարսելոնային և դուրս գալ եզրափակիչ. Օզիլ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը խոսել է Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչում «Բարսելոնայի» հետ կայանալիք դիմակայության մասին։

«Մեր նպատակն է ցուցադրել թիմի ողջ ներուժը և հաղթանակ տանել։ «Բարսելոնայի»« հետ խաղում պատրաստ ենք ամեն ինչ տալ հաղթանակի համար։ Գիտենք, որ մրցակիցը շատ ուժեղ է։ «Բարսելոնայի» կազմում մի շարք ուժեղ ֆուտբոլիստներ են հանդես գալիս, սակայն մենք նախընտրում ենք կենտրոնանալ սեփական խաղի վրա։

Մեր թիմը լավ մարզավիճակում է գտնվում և առաջին խաղն անց է կացնելու սեփական հարկի տակ։ Մտադիր ենք հաղթել մրցակցին, այդ հաղթանակը նվիրել երկրպագուներին ու դուրս գալ եզրափակիչ», – գերմանացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում bwin-ը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031