Սերժ Սարգսյանի շտաբում «միջազգային սկանդալը» հարթվեց փուլ առ փուլ (տեսանյութ, լուսանկարներ)
168.am-ի հունվարի 24-ի` «Միջազգային սկանդալ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբում» հրապարակումից հետո, գործող նախագահի` Երևանի կենտրոնում գտնվող շտաբում նախ՝ պատի ողջ երկայնքով ձգվող ԱՄՆ դրոշը ներկվեց սպիտակ գույնով (ամենայն հավանականությամբ, ԱՄՆ դրոշը ոչ թե փակցված, այլ նկարված էր պատին, քանի որ նախկինում այդ տարածքում գործել է «Green card»-ի փաստաթղթերի ձևակերպման ծառայություններ մատուցող գրասենյակ), ապա՝ հաջորդ օրը, պատին հայտնվեց Եռագույն դրոշը, սակայն՝ առանց Սերժ Սարգսյանի լուսանկարների: Հիշեցնենք, որ մինչ այդ փոփոխությունները ԱՄՆ-ի դրոշի վրա փակցված էին Սերժ Սարգսյանի լուսանկարն ու նախընտրական կարգախոսը` «Դեպի ապահով Հայաստան»:
Նախընտրական շտաբը՝ սկզբում
Հաջորդ օրը
Վերջնական տեսքով
Տեսանյութը և լուսանկարները՝ 168.am-ի