Միջազգային սկանդալ` Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբում (լուսանկարներ, տեսանյութ)
Մինչև գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը նախընտրական շրջայցով գտնվում է մարզերում, նրա երևանյան նախընտրական շտաբներից մեկը քարոզչության չափազանց յուրահատուկ ձև է ընտրել: Երևանի ամենակենտրոնում` Բաղրամյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում, Սարյանի պուրակի հարևանությամբ տեղակայված նախագահի թեկնածուի նախընտրական շտաբի պատերից մեկին փակցված է ԱՄՆ-ի դրոշը, իսկ ԱՄՆ-ի դրոշի վրա` Սերժ Սարգսյանի լուսանկարն ու նախընտրական կարգախոսը` «Դեպի ապահով Հայաստան»: Դժվար է ասել՝ այս նախաձեռնությունը գործող նախագահի կենտրոնական շտաբի՞ հրահանգն է, թե՞ տեղական շտաբի ինքնագործունեության արդյունքը: Ակնհայտ է միայն, որ սա կարող է միջազգային լուրջ սկանդալի առիթ հանդիսանալ: Պատմության մեջ, թերևս, եզակի դեպք է, երբ որևէ ինքնիշխան երկրի գործող նախագահն ու միաժամանակ նախագահի թեկնածուն ընտրություններին մասնակցում է մեկ այլ պետության պետական դրոշի վրա փակցված լուսանկարով ու կարգախոսով: