Բաժիններ՝

Ռոբերտ Քոչարյանին մոնտաժե՞լ են. մամուլ

«Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող Սերժ Սարգսյանի քարոզչական տեսահոլովակում երևացող կադրերը, երբ ցուցադրվում էին նախկինում այլ առիթներով, դրանցում երևում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Սակայն քարոզարշավի համար մոնտաժված տեսահոլովակում Քոչարյանը չկա։

«Ժողովուրդը» փորձեց իրավիճակի առնչությամբ պարզաբանումներ ստանալ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից, որն ասաց. «Ես տեղյակ չեմ ինչ կադրերի մասին եք խոսում։ Բայց եթե նման բան կա, ես համոզված չեմ, որ դրանք այն նույն կադրերն են, որտեղ Սերժ Սարգսյանը եղել է Ռոբերտ Քոչարյանի հետ»։ ՀՀԿ խոսնակը խորհուրդ տվեց այլևս հարցեր չտալ, քանի որ ինքը տեսանյութի ռեժիսորը չէ և չի կարող պատասխանել»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս