Բաժիններ՝

Մադոննայի և Ջիմ Քերիի վարձակալած պենտհաուսը վաճառվել է 27 մլն դոլարով (լուսանկարներ)

Վերջին օրերին ամերիկյան անշարժ գույքի շուկայում սենսացիա է առաջացրել էլիտար բնակարաններից մեկի վաճառքի գործարքը: Լյուքս դասի պենտհաուսը վաճառվել է աննախադեպ` 27 մլն դոլար արժեքով: Դա պայմանավորված է եղել նրանով, որ այդ պենտհաուսում ժամանակին մի քանի օրով ապրել են երգչուհի Մադոննան, դերասան Ջիմ Քերին, ինչպես նաև՝ հեռուստահաղորդավար Սայմոն Քոուլը:

640 քմ մակերեսով այդ բնակարանը գտնվում է Setai Miami Beach էլիտար երկնաքերի 40-րդ հարկում: Պենտհաուսի պատուհաններից հրաշալի տեսարան է բացվում դեպի Ատլանտյան օվկիանոս: Բնակարանը բաղկացած է նախամուտքից, 4 ննջարաններից, 6 լոգասենյակներից, հյուրասրահից և խոհանոցից: Պենտհաուսի ամենաառանձնահատուկ հատվածը, սակայն, համարվում է 280 քմ մակերեսով  տեռասը, որտեղ տեղակայված է շքեղ ջակուզի և լողավազան:

Բնակարանի սենյակները կահավորված են իտալական հայտնի ապրանքանիշերի կահույքով: Այն կահավորելիս դիզայներներն օգտագործել են բնական և էկոլոգիապես մաքուր նյութեր: Նշենք, որ պենտհաուսը նախկին սեփականատերերին պատկառելի եկամուտ է ապահովել: 2010 թվականին 15 մլն դոլարով գնված այդ շքեղ բնակարանի սեփականատերերն այն վարձակալության են հանձնել` մեկ օրվա դիմաց 30 հազար դոլար վարձավճարով:

slide_275094_1990860_free Setai-Miami-Beach3-460x305 Setai-Miami-Beach2-460x305 Setai-Miami-Beach1-460x305

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս