Նիկոլը կարծում է, թե ինքը կինոյի տղան է, բայց…

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանն՝ այսօրվա ասուլիսում խոսելով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի մասին, ասաց, թե ինքը Փաշինյանին երբեք լիդեր չի համարել. «Ինքն ուղղակի կարծում է, թե ինքը կինոյի տղան է, իսկ ես կարծում եմ, որ ինքը գործիք է, բայց լավ գործիք, որովհետև Նիկոլը ինտելեկտ ունի, դուխ ունի»:

Արմեն Մազմանյանն անդրադարձավ նաև հացադուլ հայտարարած նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանին: Ըստ Ա. Մազմանյանի՝ վերջինս այդ կերպ է վարվել ավելի ճանաչելի դառնալու համար, և չի բացառվում, որ հետագայում նա որևէ կուսակցություն ստեղծի կամ էլ իր թեկնածությունն առաջադրի նաև մյուս նախագահական ընտրություններին:

Տեսանյութեր

Լրահոս