Սերգեյ Մովսեսյանը ոչ-ոքի է խաղում Դանիլ Դուբովի հետ. Tata Steel Chess
Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ընթացող Tata Steel Chess շախմատային փառատոնի 10-րդ տուրում B մրցաշարի միանձնյա առաջատար Սերգեյ Մովսեսյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց ռուս Դանիլ Դուբովի հետ և այժմ իր ակտիվում ունի 7 միավոր:
Մովսեսյանի հիմնական մրցակիցները՝ Գերմանիան ներկայացնող Արկադի Նայդիչը և 17-ամյա հունգարացի Ռիչարդ Ռապորտը դեռ չեն ավարտել իրենց պարտիաները, 9-րդ տուրից հետո նրանք 6-ական միավորով կիսում էին 2-3-րդ տեղերը:
Հիշեցնենք, որ A մրցաշարի գործող չեմպիոն Լևոն Արոնյանը քիչ առաջ սպիտակներով պարտության մատնեց չինացի Վանգ Հաոյին:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը