Բաժիններ՝

Բիձինա Իվանիշվիլիի հետ «ծանր խոսակցությունից» հետո Ալասանիան ազատվել է Վրաստանի փոխվարչապետի պաշտոնից

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան 2013 թվականի հունվարի 21-ից այլևս չի հանդիսանում Վրաստանի փոխվարչապետ: Այս մասին նշված է Վրաստանի կառավարության կայքում:

Ուշագրավ է, որ օրեր առաջ «ծանր խոսակցություն» է տեղի ունեցել Իրակլի Ալասանիայի ու Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի միջև: Այս մասին հայտարարել էր հենց ինքը՝ Ալասանիան: Վերջինիս խոսքերով՝ տվյալ խոսակցությունն առնչվել է Վրաստանի նախագահի ընտրման թեմային:

Ալասանիան ընդգծել է, որ Իվանիշվիլիին դուր չի եկել այն, որ նախագահի թեկնածուի ընտրման հարցի վերաբերյալ քննարկումներն անցկացվել են առանց իր հետ համաձայնեցնելու: Իվանիշվիլին եղել է այն կարծիքին, որ այդ հարցը նախապես պետք է համաձայնեցվի իր և իր գլխավորած դաշինքի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս