Բաժիններ՝

Վարդան Ղուկասյանի տղան` «ճշտի» ուղիով. մամուլ

«Երեկ վերջապես հաստատվեցին այն լուրերը, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակը, մեկնել է Հայաստանից, չնայած, որ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված՝ ստորագրություն բնակավայրից չհեռանալու մասին»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը և շարունակում.

«Նախորդ օրը մենք դիմել էինք ՀՀ ոստիկանության լրատվության բաժին՝ մեր ունեցած տեղեկությունը ճշտելու նպատակով։ Պատասխանելու համար մի քանի անգամ ժամանակ խնդրելուց հետո լրատվականը այդպես էլ խուսափեց պատասխանից։

Դժվար չէ կռահել, որ այս մի օրը ոստիկանությունը փաստաթղթային հիմքեր է «դզել-փչել» Սպարտակ Ղուկասյանի` ՀՀ-ից հեռանալու օրինականությունը ապահովելու նպատակով։ Երեկ արդեն, ոստիկանությունը հայտնել է, թե Սպարտակը համապատասխան տեղեկանք է ներկայացրել և բուժվելու նպատակով շտապ մեկնել է Ռուսաստան։

Նշենք, որ հավաստի տեղեկություններով Սպարտակ Ղուկասյանը մեկնել է Մոսկվա` «օրենքով գող» Դեդ Հասանի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով։ Նշենք, որ ըստ մամուլի բազմաթիվ հրապարակումների, իր մերձավոր շրջապատում Վարդան Ղուկասյանը բազմիցս հայտարարել է, թե ցանկություն ունի որդուն թագադրել, որպես «օրենքով գող» և այդ ուղղությամբ գործնական քայլեր է արել»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս