Ինչո՞ւ են փնտրում Արամ Հարությունյանի քավորին և հարազատներին

ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց. «Նախագահականում աշխատողի կայքից ինձ նամակներ են գրում, հարց են տալիս, թե չե՞ք վախենում, որ Ձեզ էլ Հայկ Բաբուխանյանի պես Հովիկ Աբրահամյանի մարդիկ կդանակահարեն, մարզեր այցելելու ժամանակ: Սա բավարար չէ` քավորիս են փնտրում, հարազատներովս են հետաքրքրվում: Տալիս են այնպիսի հարցեր, որոնք միայն հեռախոսազրույցների ժամանակ եմ ասել: Սերժ Սարգսյան, Ձեզ որևէ օլիգարխ չի կարող հաղթել, ամենամեծ օլիգարխը Դուք եք: Ես գնալու եմ մինչև վերջ»:

168.am-ը Արամ Հարությունյանից հետաքրքրվեց՝ եթե պնդում եք, որ Ձեզ սպառնում են, ինչո՞ւ չեք դիմում ՀՀ ոստիկանություն, որպեսզի Ձեզ թիկնազոր տրամադրեն, ինչի մասին ՀՀ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել: Ի պատասխան, Արամ Հարությունյանն ասաց.

«Ես ձեզնից մեկն եմ: Իսկ քաղաքացին թիկնապահներով ման չի գալիս: Իմ մեքենան ես եմ քշում, ստուդիաներ եմ գնում իմ մեքենաներով: Ինչո՞ւ պետք է վստահեմ ոստիկանության տրամադրած թիկնազորին: Նրանք ինձ ումի՞ց են պաշտպանելու: Իմ հակառակորդը Սերժ Սարգսյանն է, նրանից պետք է պաշտպանե՞ն»:

Տեսանյութեր

Լրահոս