Բաժիններ՝

Ադրբեջանական բանակում շարունակվում է զինծառայողների «խորհրդավոր» մահվան շարքը

Ադրբեջանական «Ազադլըղ» թերթի փոխանցմամբ՝ ադրբեջանական բանակում շարունակվում է զինծառայողների «խորհրդավոր» մահվան շարքը: Դաշքեսանի զորամասում Ջեյհուն Գուբադովի հետ հայտնի միջադեպից հետո այս անգամ թերթի խմբագրություն նոր տեղեկատվություն է ստացվել զինվոր Հասանով Ֆիրատդին Ալֆիօղլու մահվան մասին:

Վերջինս զինծառայություն էր անցնում Աստարայի զորամասում: Նրան զորացրվելու համար մնացել էր ընդամենը 15 օր: Սպանված զինծառայողի հորեղբայրը թերթին հայտնել է. «Իմ զարմիկը չի ծառայել ճակատամերձ գոտում գտնվող զորամասում և չի ընկել հակառակորդի արձակած կրակոցից: Նրան սպանել են Աստարայի զորամասում:

Ւնձ հայտնեցին, որ նրան դանակի հարվածներ են հասցրել սրտի շրջանում: Ընդ որում, երկու զինվոր բռնել են նրան, իսկ երրորդը հարվածել է դանակով: Այդ աղմուկից արթնացած սպան խոստացել է պարզել, թե ով է մեղավոր զինվորի սպանության մեջ: Շուտով մենք ցավով իմացանք, որ այդ սպան նույնպես սպանվել է: Ի՞նչ է կատարվում մեր բանակում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս